ԲՀԿ պատգամավորների համար կարևորը Ծառուկյանի հնչեցրած սկզբունքն է


11:57 , 25 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Եթե այս հարցի հետ կապված համապատասխան պարզաբանումը տրվեր ժամանակին, միգուցե այս թեման այդքան չարծարծվեր»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող գաղտնի հանձնարարականին։

«Պարոն Ծառուկյանի մտահոգությունը կապված է եղել աշխատավարձերի բարձրացման գաղտնի լինելու հանգամանքի հետ։  Մասնավորեցնեմ, որ հեղափոխության իրականացումից հետո հասարակությունը վաստակել է այդ իրավունքը, թե որ արժանիքների, ինչ ՕԳԳ-ի համար է այսպես շեշտակիորեն ավելացվում նախարարների աշխատավարձը։ Իսկ հարցի հետ կապված պարզաբանումը եղավ մեկուկես օր ուշացումով, իսկ այդ ընթացքում լուրը շրջանառվում էր թե մամուլով, թե համացանցում, ինչից հետո նոր միայն վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ երկարաշունչ պարզաբանմամբ, հետո արդեն խորհրդարանական հարթակից անդրադարձավ վարչապետը»,- նշեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: