«Ժողովուրդ». «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը խզել է իր կապերը Վարդան Օսկանյանի հետ


08:37 , 4 հուլիս, 2013

«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը խզել է իր կապերն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»–ի նախագահ Վարդան Օսկանյանի հետ։ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հանթսմանը դադարեցրել է անգամ հիմնադրամի ֆինանսավորումը։

Հատկանշական է, որ մեծ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս։ Ինչո՞ւ է Հանթսմանը սառեցրել հարաբերություններն Օսկանյանի հետ։ «Ժողովուրդ»–ի այս հարցին «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը շատ կարճ պատասխան տվեց. «Մեկնաբանություն չունեմ»։ Իսկապես որ, ի՞նչ սրտով մեկնաբաներ»,– գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։