Ճնշումները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ՝ ճանապարհն է, որով դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը. Հրայր Թովմասյան


23:43 , 24 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

«Այն ճնշումները կամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ, հենց այն ճանապարհն է, որ դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը։ Այս ճանապարհով պետք է վաստակել, ոչ ոք սկուտեղի վրա չի բերելու եւ քո անկախությունը քեզ չի տալու»,- Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներին։

Թովմասյանն ասել է, որ երկիրը հայրենիքն ու անվտանգությունն իր համար ավելի բարձ արժեքներ են, քան Հրայր Թովմասյանի պաշտոնը։

Անդրադառնալով գործընթացին իր ընտանիքի անդամների ներգրավմանը՝ Հրայր Թովմասյանը նշել է .«Անշուշտ, տեսնել 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին 2 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է կրել՝ ծանր վիրահատություն, եւ տեսնել, որ իրեն ինչ-որ հարցեր տալիս, հաճելի չէ, բնականաբար»։

Թովմասյանը նաեւ ասել է, թե իրենց տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել, որովհետեւ նա իջեւանցի է։