«Վիկտոր Մնացականյանը շարքային անհաջողակ է». Նարեկ Սամսոնյան


19:32 , 24 հոկտեմբեր, 2019

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն ազատման դիմում գրեց: Իմ կարծիքով՝ Մնացականյանը շարքային անհաջողակ է, որը, ինչպես իրենց հեղափոխական համարող շատերը, ամբողջ կյանքում սեփական անհաջողությունները կապել է ուրիշների ու, մասնավորապես, նախկին իշխանությունների հետ: Նրանք իրենց, այսպես կոչված, չստացված կյանքի, կարիերայի համար միշտ մեղադրել են ուրիշներին ու մեծ-մեծ խոսել են՝ այ, որ իրենք լինեին էս կամ էն պաշտոնյայի փոխարեն, հիմա սարեր էին շուռ տվել:

Մինչդեռ փորձը ցույց տվեց, որ էդպես չէ: Փորձը նաև ցույց տվեց, որ կենացներ ասելուց հետո, երբ հերթը հասնում է պատասխանատվություն վերցնելուն ու ռեալ գործ անելուն, էս տեսակը թռնում է: Երեկ թռավ Սարհատ Պետրոսյանը, էսօր՝ Վիկտոր Մնացականյանը, ու սա դեռ սկիզբն ա: Նիկոլի խորտակվող նավը ինչքան սկեց, թռնողների բանակը ավելի է մեծանալու: Ես պնդում եմ, որ Վիկտոր Մնացականյանը, Սարհատ Պետրոսյանը և էս ալիքի վրա իշխանության եկած շատ-շատերը շարքային լուզրներ են: Եվ, այսպես կոչված, հեղափոխությունը էս անհաջողակների վերջին հույսն ու սեփական ինքնության հետ առերեսվելու ամենակարևոր դրվագն էր: