Քրեական հետապնդման մարմինները կստուգեն Արա Բաբլոյանի հայտարարությունը. Դատախազություն


19:26 , 24 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Քրեական հետապնդման մարմինները կստուգեն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունն այն մասին, որ իր միակ խախտումը եղել է իշխանության հասնելու գործում Նիկոլ Փաշինյանին աջակցելը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։

«Քրեական հետապնդման մարմինների կողմից կստուգվի և արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայություն մուտք գործելիս ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը արձագանքելով «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ իր միակ խախտումն այն է, որ օգնել է Նիկոլ Փաշինյանին՝ գալ իշխանության, Արա Բաբլոյանն ասաց. «Երեկվա հայտարարության հետ կապված թող զբաղվեն իրավապահ մարմինները»։