Անասնաբույժ-ուսանողները մերկ նկարահանվել են օրացույցի համար


20:00 , 24 հոկտեմբեր, 2019

Սիդնեյի անասնաբույժների դպրոցի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները մերկ նկարահանվել են օրացույցի համար՝ հոգեկան խանգարումների դեմ պայքարի բարեգործական կազմակերպությանն աջակցելու համար, հաղորդում է The Sun-ը:

«Երբ մենք ավարտենք և դառնանք անասնաբույժներ և գիտնականներ, մենք կհայտնվենք աշխատավայրում, որտեղ ինքնասպանությունների թիվը չորս անգամ գերազանցում է երկրի միջին ցուցանիշը»,- նշել է բարեգործական ֆոտոշարքի կազմակերպիչ 23-ամյա Լյուսի Ֆուչթերը:

Студенты-ветеринары снялись голыми для календаря

Ավստրալուհին ասել է, որ օրացույցի համար առավոտյան նկարահանումները շատ ուսանողների ստիպել է նյարդայնանալ. «Բայց շուտով բոլորն էլ հանգստացել են և ավելի անկաշկանդ դարձել: Ոմանք հենց կրթության սկզբից երազում էին մասնակցել այս բարեգործական ակցիային: Մյուսներն, ընդհակառակը, պնդում էին, որ երբեք նման բան չեն անի, բայց ի վերջո եկան»:

Սիդնեյի անասնաբույժների դպրոցը Ավստրալիայի առաջատար անասնաբուժական կենտրոնն է: Տասը տարի շարունակ ուսանողներն ամեն տարի «մերկ» օրացույց են թողարկում, որը թույլ է տալիս 100 հազար ավստրալական դոլարի չափով նվիրատվություններ հավաքել: Օրացույցը կարելի է ձեռք բերել 25 ավստրալական դոլարով: