«Առավոտ». Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա


08:29 , 4 հուլիս, 2013

«Երիտասարդական մետրոյի» հարևանությամբ գտնվող գետնանցումի գրավաճառները տեղափոխվել էին Կամերային երաժշտության տան հարևանաթյամբ գտնվող այգի, սակայն հիմա էլ նրանք չեն կարող գիրք վաճառել, գրում է «Առավոտը»: Քաղաքապետարանի քաղաքաշինաթյան և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները ասել են, թե նրանց տաղավարներ տանող սալիկապատ անցումը պետք է քանդեն` պատճառաբանելով, որ սալիկապատումը գազոնապատված տարածքում չի թույլատրվում: «Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա»,– «Առավոտ»-ին ասել են գրավաճառները:

Մանրամասները` «Առավոտ»-ի այսօրվա համարում: