Ցուկերբերգը Կոնգրեսում ներկայացրել է լիբրա տարադրամն ու փորձել ապացուցել՝ այն անվտանգ է


17:46 , 24 հոկտեմբեր, 2019

Yerkir.am-ը գրում է.

«Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Կոնգրեսում լսումների է ներկայացել և փորձել ապացուցել, որ սոցիալական ցանցի կողմից առաջարկվող «լիբրա» թվային տարադրամը լիովին անվտանգ է. հայտնում է BBC-ն ու հավելում՝ Ցուկերբերգը հավաստիացրել է, որ առանց ԱՄՆ կառավարության հաստատման լիբրան չի սկսի գործել:

Նախագծի վերաբերյալ անհանգստություն են հայտնել աշխարհի մի շարք օրենսդիրներ: Ըստ նրանց՝ տարադրամը կարող  է օգտագործվել փողերի լվացման համար, ինչպես նաև խաթարել համաշխարհային ֆինանսական համակարգը կամ «Ֆեյսբուք»-ին չափազանց մեծ վերահսկողություն տալ օգտատերերի տվյալների նկատմամբ:

«Մեծ յոթնյակ»-ի երկրները խոստացել են արգելափակել այդ նախագիծը, քանի դեռ «Ֆեյսբուք»-ը լիովին չի ապացուցել, որ լիբրան անվտանգ է: