Դիանա Գրիգորյանի դուստրը իսկական գեղեցկուհի է դարձել (Photo)


17:45 , 24 հոկտեմբեր, 2019

Սցենարիստ և դերասանուհի Դիանա Գրիգորյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել։ Ալլային մարդիկ ճանաչում են դեռ վաղ մանկուց, երբ փոքրիկ աղջնակի դերեր էր մարմնավորում իր մայրիկի հեղինակային հեռուստասերիալներում։

Դիանա Գրիգորյանը մեկ անգամ անկեղծացել է․ «Իմաստավորելով մեր կյանքը՝ ամեն տարի նոր գույն բերեցիր, նոր կարծիք, քո կարծիքը, որը երբեք և ոչ ոք չի կարող փոխել: Լինելով դեռատի՝ առանձնանում ես քո կայուն որոշումներ կայացնելու ընդունակությամբ, վճռականությամբ, քո ճիշտ և դիպուկ դիրքորոշմամբ:

Երջանիկ եմ, որ ունեմ քեզ, հենց քեզ, որովհետև անկանխատեսելի այս կյանքում, ուր ամեն ինչ ու ամեն բան թերևս հնարավոր և սպասելի է, կաս դու, ով ինձ երբեք մենակ չի թողնում, ով ինձ թևեր է տալիս, քո այս քնքուշ մարմնում այնքան ուժ կա, որ բավականացնում է երկուսիս…

Իմ աղջիկ, Աստված թող քեզ իմաստություն շնորհի, թող լուսավորի քո ճանապարհը, առողջ և խաղաղ կյանք նվիրի, իսկ դու արդարացնես քեզ այս կյանքում, որն այնքան արագ է հոսում, և պիտի շտապես ապրել, արարել և քո գեղեցիկ, մաքուր և արդար ապրելակերպով գեղեցկացնես շուրջդ»: