ԱԳՆ. ՌԴ ԱԳՆ-ից որևէ գրություն չենք ստացել


15:21 , 24 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Չեմ կարող մեկնաբանել ռուսական լրատվամիջոցի տարածած լուրը, քանի որ այս պահի դրությամբ ոչ ՀՀ ԱԳՆ-ն, ոչ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ից տվյալ հարցի վերաբերյալ որևէ գրություն չեն ստացել»,-Panorama.am-ի հետ զրույցում  ասաց ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ «Ռիա Նովոստի»-ն գրել էր. «Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստան՝ կապված զենքի մրցույթի չեղարկման հետ, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի լուծել այս իրավիճակը։ Այս մասին ասվում է փաստաթղթի տեքստում, որի պատճենը հասանելի է դարձել լրատվամիջոցին»։

«ՏԱՍՍ» գործակալությունն էլ քիչ առաջ հերքել է ռուսական այդ լրատվամիջոցի տեղեկությունը։