Օրինակ իմ պարգևավճարը նվազել է. ՊԵԿ նախագահ


14:49 , 24 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Վարչապետի և նրա աշխատակազմի կողմից սահմանվել են առավելագույն չափեր՝ պրոցեսը կառավարելու համար, որի արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է»,- այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի շատ է եղել, այս տարի նվազել է:

«Այդ 1,5 մլն դրամը ես էլ եմ ստանում, առաջ 2 մլն դրամ էի ստանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։