Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ստիպված է 1 միլիոն եվրոյի չափով տուգանք վճարել, հայտնում է El Mundo-ն:
Պարբերականը տեղեկացնում է, որ իսպանացին տուգանվել է այն պատճառով, որ գովազդային եկամուտներից ստացած հարկերը սահմանվածից քիչ է վճարել:
Նշվում է, որ տուգանքի մի մասը Ռամոսը պատրաստ է վճարել, բայց նաև մտադիր է բողոքարկել որոշումը:
Ռամոսը ավելի վաղ հայտնել էր, որ նա պարտաճանաչորեն վճարում է հարկերը: