«Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում, իսկ կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում». Օնորե դը Բալզակի 15 մտքերը, որոնք կօգնեն հասկանալ կնոջ ու տղամարդու էությունը


18:30 , 24 հոկտեմբեր, 2019

Օնորե դը Բալզակն իր մտքի նուրբ թռիչքով միշտ կարողացել է տարբեր երևույթներին ճիշտ սահմանումներ ու բնութագրումներ տալ։ Նա հատկապես սիրել է վերլուծել կնոջ ու տղամարդու փոխհարաբերություններն ու անդրադառնալ դրանց առանձահատկություններին։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ կնոջ ու տղամարդու էությունը։ 

1. Կինը սիրում է հաղթել այն տղամարդուն, ով պատկանում է ուրիշին։ 

2. Երբ կինն արդեն բավականին ծեր է տղամարդկանց դուր գալու համար, նա դիմում է Աստծուն։ 

3. Ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև պայքար է. հաղթողը ստանում է ազատություն։ 

4. Ինչո՞ւ դառնալ կնոջ ընկերը, եթե կարող ես դառնալ նրա սիրեկանը։ 

5. Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։ 

6. Կնոջ առումով ես կարող եմ միայն մեկ ասպետական խորհուրդ տալ․ ծառայիր բոլորին, բայց սիրիր մեկին։ 

7. Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։ 

8. Տղամարդն իր կնոջ թերությունների մեջ ևս մեկ պատճառ է գտնում նրան սիրելու։ 

9. Սիրո մեկ ժամի մեջ մի ամբողջ կյանք կա։ 

10. Սերը միակ կիրքն է, որ ո՛չ ապագա է ճանաչում, ոչ էլ անցյալ։ 

11. Սերն ու աշխատանքն ունակ են մարդուն դարձնելու անտարբեր մնացած ամեն ինչի հանդեպ։ 

12. Խոսել սիրո մասին նույնն է, թե զբաղվել սիրով։ 

13. Տղամարդն իրավունք չունի առանց կնոջ անատոմիան ուսումնասիրելու ու գոնե մեկ կնոջ հետ անկողին կիսելու ամուսնանալ։ 

14. Մինչև 30 տարեկան մարդուն դեռ կարելի է հավատալ, սակայն 30-ից հետո չպետք է հավատալ ոչ ոքի։ 

15. Կան մարդիկ, ովքեր նման են 0-ին. նրանց միշտ պետք է, որ ինչ-որ մեկը իրենցից առաջ լինի, որ ինչ-որ բան դառնան։