00:12 , 4 հուլիս, 2013
Եգիպտոսի բանակի ղեկավարությունը իշխանությունը վերցրել է իր ձեռքը: Չգիտեմ, թե որքանով է արդարացի (օրինավոր հաստատ չի) դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահին բռնի ուժով պաշտոնանկ անելը, բայց դա հազար անգամ ավելի արդարացի է, քան բանակն օգտագործել փողոց դուրս եկած ժողովրդի դեմ` դրանով ստիպելով նրան դաշնակցել օլիգարխիական հանցագործ զինված բանդաների հետ: Հենց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2008-ին: