Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակում է կատարվել


21:42 , 23 հոկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը` դատապարտելով այդ արարքը:

«Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ», - գրել է Տոլմաջյանը։

Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել  Nouvelles dArménie-ի գրասենյակի վրա:

Դեսպանը խստորեն դատապարտել էր նաև այդ վանդալիզմը և ասել, որ դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։