Չինաստանում գտնվող պանդա-սրճարանը արջերի փոխարեն ներկված շներ է ցուցադրում


22:42 , 23 հոկտեմբեր, 2019

Չինաստանի Չենդու քաղաքի սրճարանում ապրող պանդաները, պարզվել է, ներկած շներ են՝ հայտնում է BBC- ն:

Նոր սրճարանը համարվել է մեծ պանդայի վեց ձագերի տուն, բայց պարզվել է, որ այնտեղ բնակվող կենդանիները իրականում չաու-չաու ցեղատեսակի շներ են։

Այս տեղեկությունը հասարակության շրջանում մտահոգության տեղիք է տվել: Անասնաբույժ Լի Դայբինգը մարդկանց հորդորել է չգունավորել իրենց ընտանի կենդանիներին, քանի որ դա կարող է վնասել նրանց մաշկը և մորթին:

Սրճարանի սեփականատերը հայտարարում է, որ գունազարդումը չի վնասում կենդանիներին, քանի որ նրա հիմնարկությունում օգտագործվում են Ճապոնիայից բերված բարձրորակ թանկարժեք ներկ: