Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի համբույրը ճանաչվել է պատմության մեջ ամենաուշագրավը


23:00 , 23 հոկտեմբեր, 2019

History Channel-ը բրիտանացիներին առաջարկել է մասնակցել հետաքրքիր վարկանիշային ցանկի կազմմանը և անվանել հայտնի անձնավորության ամենավառ ու հիշարժան համբույրը: Քնքշություն՝ «հագեցած դառնությամբ»․ առաջին տեղում արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանեկան համբույրն է Բուքինգեմյան պալատի պատշգամբում:

Երկրորդ հորիզոնականում արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի համբույրն է:

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան համբույրը վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է:

Զավեշտալի է, բայց վարկանիշում ներառված է նաև Լեդիի և Թափառականի համբույրը՝ 1955թ․ նկարահանված նույնանուն մուլտֆիլմից:

Հնգյակը եզրափակում է լեգենդար ֆոտոպատմությունը․ նավաստին համբուրում է մի աղջկա Նյու Յորքի Թայմս-սքվերում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակից հետո: