Միջնադարյան մարդու արտաքին տեսքը վերականգնել են ըստ կմախքի


22:20 , 23 հոկտեմբեր, 2019

Դեռևս 600 տարի առաջ թաղված կմախքը գիտնականներին օգնել է վերականգնել միջնադարյան մարդու տեսքը, հայտնում է Sky News-ը:

Մնացորդները հայտնաբերվել են 2015-ին Աբերդինի արվեստի պատկերասրահի վերակառուցման ժամանակ:

Կմախքի և դեմքի վերականգնման տեխնոլոգիաների օգնությամբ մասնագետները կարողացել են ստանալ միջնադարյան մարդու հավաստի պատկերը:

Տղամարդը, որի մնացորդներն օգտագործվել են, եղել է 46 տարեկանից բարձր տարիքի, հասակը՝ 158-167 սմ: Գիտնականները ենթադրում են, որ նա տառապել է հոդերի հիվանդությամբ և ատամների հետ կապված խնդիրներ է ունեցել: