Ավստրալացին երկու անգամ ջեք փոթ է շահել սխալի պատճառով


18:00 , 23 հոկտեմբեր, 2019

Սիդնեյի բնակիչը խոշոր գումար է շահել՝ «սխալ թույլ տալով» վիճակախաղի տոմսում, հայտնում է Mirror-ը:

Տղամարդը, որը պարբերաբար վիճակախաղի էր մասնակցում, տոմսերը լրացնում էր սեփական համակարգով: Նա գրում էր այն թվերը, որոնք հաճախ էին ընտրվում նախորդ փուլերում:

Այս անգամ տղամարդը սխալ էր թույլ տվել սեփական համակարգում՝ պատահաբար վիճակախաղի տոմսի երկրորդ տողը լրացնելով նույն թվերով, ինչ որ՝ առաջինը:

Համադրությունը հաղթող է եղել և ավստրալացին մոտ 22.8 միլիոն գրիվեն է շահել: