Չելսին 100 միլիոն ֆունտ է պահանջում Յուվենտուսից Կանտեի համար


16:56 , 23 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:

Calciomercato տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրը պնդում է, որ «Չելսին» Կանտեի համար կպահանջի առնվազն 100 միլիոն ֆունտ ստերլինգ ։

Հաղորդվում է, որ թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ֆրանսիացի կիսապաշտպանի խաղից տպավորության տակ է: Հիշեցնենք, որ Սարին արդեն մարզել է Կանտեն լոնդոնյան ակումբում 2018/19 մրցաշրջանում:

Նշենք, որ Կանտեի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կանտեն չի կարողանա օգնել իր թիմին «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում՝ աճուկի վնասվածքի պատճառով: