Եթևեկության խախտումները նկարահանելու և ոստիկանությանն առցանց փոխանցելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեց


11:52 , 23 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հեղինակները՝ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն են։

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 24 և ձեռնպահ 3 պատգամավոր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: