«Հարցը տարիներ շարունակ բարձրաձայնել ենք»․ հայկական ավիաընկերությունները «նեղացել են»․ «Ժողովուրդ»


10:49 , 23 հոկտեմբեր, 2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իռլանդական «Ryanair» լոուքոսթերի` Հայաստան մուտք գործելու մասին շռնդալից լուրը մթագնել է հայկական ավիաընկերությունների տրամադրությունը: Հայրենի կառավարության` իռլանդական լոուքոսթերի նկատմամբ ցուցաբերած չափից ավելի ուշադրությունը նեղացրել էի հայկական ավիաընկերություններն: Այս մասին նրանք «Ժողովուրդ» օրաթերթին են պատմել:

«Տարոն Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այդ նույն արտոնությունները, որոնք հիմա արտոնել են Ryanair-ին, մենք դրանց մասին տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, որ այդ 10 հազար դրամի տուրքը հանեն, որ ստեղծեն բարենպաստ պայմաններ, դա չի արվել: Իսկ հիմա ինչ-որ օտարերկրյա ավիաընկերության մուտքը ապահովելու համար արվում են այդ քայլերը, ու վերջում հայտարարվում է, որ այդ պայմանները վերաբերում է բոլոր ավիաընկերություններին: Բայց դա նույնն է, ինչպես ասում են, Զատիկից հետո ներկած ձուն պետք չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։