Ուշագրավ նշանակում ՊԵԿ-ում. կաշառքից համար աշխատանքից ազատվածը բարձր պաշտոն է ստացել. «Ժամանակ»


09:46 , 23 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՊԵԿ մաքսանենգությանը դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետք է նշանակվել Արթուր Ավալյանը:

Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ Արթուր Ավալյանը մոտ երկու տարի առաջ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ապա վերականգնվել էր որպես Զվարթնոցի  մաքսանենգությանը դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ:

Ուշագրավ է, որ հետհեղափոխական Հայաստանում, երբ հայտարարված է կոռուպցիայի դեմ անողոք պայքար, կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի:

Եվ այս գործելակերպը ՊԵԿ-ում արդեն օրինաչափություն է դարձել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: