Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու


22:43 , 22 հոկտեմբեր, 2019
Իշխանությունը զավթելուց առաջ այսօրվա նախարարներից ու փոխնախարարներից քանի՞սն են այսօրվա իրենց ստացած աշխատավարձի կեսը վաստակել մասնավոր հատվածում: Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու: Օրինակ՝ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մինչև նախարար դառնալն ինչքա՞ն աշխատավարձ է ստացել, այսօրվա 1.500.000 դրամի կեսը կարողացե՞լ է վաստակել, իր գինն աշխատաշուկայում ինչքա՞ն է եղել: Ու գիտեք՝ ինչո՞ւ են սերմացու գողացող մկան նման գաղտագողի պետական բյուջեն թալանում, որովհետև իրենք բոլորից լավ գիտեն իրենց իրական գինն աշխատաշուկայում: Սա է հարկատուի փողը ծամելու գաղտնիության պատճառը: