Սա Նիկոլ Փաշինյանի անվան կրկեսի նոր բեմադրությունն է. Կոնստանտին Տեր-Նակալյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին


19:22 , 22 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Կրկեսը, որը մեկնարկել էր 2018թ.-ի ապրիլին, իր տրամաբանական շարունակությունն է ունենում, իր հերթական շրջափուլի մեջ է մտել, և արդեն պետք չէ որևէ կապ փնտրել բանականության ու տրամաբանության հետ: Այս մասին ի աջակցություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Վերջինիս կարծիքով՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունը պայմանավորված չէ հանրության մոտ էյֆորիա առաջացնելով: «Արսեն Բաբայանը ոչ ի պաշտոնե, ոչ հանրային ընկալման մեջ չէր ընկալվում որպես Հայաստանի ամենամեծ չարագործ, ոչ էլ ի պաշտոնե այնպիսի լիազորություններ է ունեցել, որ կարողանար մրցակցել մյուս բռնվողների հետ»,-նշեց Տեր-Նակալյանը` ընդգծելով, որ ձերբակալությունը կապված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ