Հայտնի են աշխարհի լավագույն և վատագույն կենսաթոշակային համակարգերը


00:02 , 23 հոկտեմբեր, 2019

Melbourne Mercer Global Pensions Index միջազգային խորհրդատվական ընկերությունը և Մելբուրնի Մոնաշա համալսարանի Ֆինանսական ուսումնասիրությունների կենտրոնը ներկայացրել են աշխարհի լավագույն կենսաթոշակային համակարգերի 11-րդ վարկանիշը:

Հետազոտության մեջ ներառվել են 37 երկրներ, որտեղ ապրում են աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը:

Փորձագետները չեն ուսումնասիրել Ռուսաստանի կենսաթոշակային համակարգը, և մասնակիցներից լավագույնն են ճանաչվել Հոլանդիան և Դանիան. նրանք, համապատասխանաբար, հավաքել են 81 և 80.3 միավոր: Այս արդյունքը նրանց թույլ է տվել հայտնվել հուսալի, շահավետ, կայուն և ամբողջական կենսաթոշակային համակարգ ունեցող երկրների А խմբում:

Մի փոքր ցածր արդյունք ունի Ավստրալիան՝ 75.3 միավոր: Սա վարկանիշային աղյուսակի B+ խմբում ընդգրկված միակ երկիրն է, մնացածը հավաքել են 75 միավորից ցածր:

B խմբում ընդգրկված են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Կանադան, Չիլին, Իռլանդիան, Շվեյցարիան, Գերմանիան: Նրանց արդյունքը 65-75 միավոր է: Հաջորդը C խմբի երկրներն են՝ Մեծ Բրիտանիա, Հոնկոնգ, ԱՄՆ, Մալայզիա, Ֆրանսիա (60-65 միավոր):

Ամենավատ իրավիճակը Թաիլանդում է (39.4), Արգենտինայում (39.5) և Թուրքիայում (42.2): Այս երկրները գտնվում են D խմբի վերջին տեղերում: Ուսումնասիրության համար ընտրված կենսաթոշակային համակարգերից ոչ մեկը չի հայտնվել E խմբում, ինչը կնշանակեր, որ այն գործնականում բացակայում է կամ գտնվում է ձևավորման փուլում:

Ուսումնասիրության ժամանակ հաշվի է առնվել ավելի քան 40 ցուցանիշ, որոնք բաժանվել են «ադեկվատություն», «կայունություն» և «ամբողջականություն» ենթակարգերի: