Մանկապիղծն ավելի քան 500 կիլոմետր է հաղթահարել անչափահասի հետ հանդիպելու համար, որը, պարզվել է, շերիֆի օգնականն է


23:21 , 22 հոկտեմբեր, 2019

Ամերիկյան Ինդիանայի բնակիչը 564 կիլոմետր է հաղթահարել՝ 14-ամյա աղջկա հետ սեքսով զբաղվելու համար: Սակայն աղջիկը քողարկված ոստիկան էր, գրում է NBC News-ը: Թոմի Լի Ջենքինս անունով տղամարդը 14-ամյա աղջկա՝ Քայլիի հետ ծանոթացել էր ցանցում: Նրա հետ նամակագրության մեջ նա խնդրել էր, որ աղջիկը մերկ լուսանկարները ուղարկի: Նա նաև Քայլիին Ինդիանա էր հրավիրել, բայց նա հրաժարվել էր: Այնուհետև Թոմին նրան անկեղծ լուսանկար էր ուղարկել և ավելացրել, որ «ցանկանում է 500 երեխա ունենալ»:

Տղամարդը ոտքով, երբեմն նաև տրանսպորտի օգնությամբ հաղթահարել է 564 կիլոմետր տարածություն և հասել Վիսկոնսին, որտեղ ապրում էր աղջիկը: Սակայն նրան տհաճ անակնկալ էր սպասում: Դեռահաս աղջիկը քողարկված ոստիկան էր: Մանկապիղծը ձերբակալվել է անչափահասին սեռական հարաբերություն պարտադրելու մեղադրանքով: Նրան 10 տարվա բանտարկությունից մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: Ջենքինսին արդեն մեղադրանք առաջադրվել էր սեռական բռնության համար: 2012-ին նա դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման՝ երեխաների նկատմամբ ծաղրի 4 դեպքերի համար: