Առավոտյան արթնացա հեռախոսազանգից. անծանոթ կին էր, հարցնում էր, թե ես ով եմ


21:45 , 22 հոկտեմբեր, 2019

Առավոտյան անծանոթ համարից զանգ ստացա: Պատասխանեցի, և զրուցակցիս առաջին հարցն էր․ «Ո՞վ ես դու», ինչին ես, բնականաբար, պատասխանեցի.

- Իսկ դու ո՞վ ես:

Ի պատասխան դրան՝ իմ մասին հետաքրքիր շատ բան իմացա, իսկ վերջում էլ ստացա ամենաանսպասելի հարցը.

Ինչո՞ւ ես զանգում ամուսնուս:

Ես արդեն լիարժեք արթնացա և հարցրի.

Ի՞նչ ամուսին: 

- Իմ ամուսնուն՝ Արմենին:

- Բայց Արմենն իմ ամուսինն է:

Եվ ինձ վրա այնպիսի անեծքներ թափվեցին, որ ես չէի կարողանում գոնե մի բառ ասել: Մենք էլի 5 րոպե անիծեցինք միմյանց, մինչև ինձ և հակառակորդիս մոտ հիստերիա սկսվեց, և մենք անջատեցինք հեռախոսները:

Ես զանգեցի ամուսնուս և ասացի, որ լուրջ դեպք է եղել: Նա շնչակտուր տուն եկավ և հենց դռան մոտ ասացի.

Այդ ինչպե՞ս ես հասցնում… Ուրեմն՝ երկու ընտանիք ունե՞ս…

Ամուսինս սկզբում ոչինչ չէր հասկանում, իսկ երբ կարողացա պատմել, ծիծաղից ընկավ գետնին:

Պարզվեց, որ երեկոյան, երբ ես արդեն քնած էի, իմ հեռախոսից զանգել էր ընկերոջը, ում անունը նույնպես Արմեն է: Այսօր նրա կինը ամուսնու հեռախոսի մեջ անծանոթ համար էր տեսել և զանգել, որ պարզի, թե ով էր:

Երբ ամեն ինչ պարզվեց, մենք երեկոյան հանդիպեցինք և դեռ երկար ծիծաղեցինք:

Ահա այսպիսի իրական զավեշտալի պատմություն: