Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ՀՖՖ-ից փաստաթղթեր են տարել


17:33 , 22 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը վերջինս չմանրամասնեց։

Նկատենք, որ ավելի վաղ FIP.am-ն անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին՝ նշելով, որ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատումն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերությունների միջոցով։