Թուրքիան խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. ՌԴ ԱԳՆ


16:43 , 22 հոկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

Թուրքիան խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ իր գործողությունն անցկացնելով այդ երկրի տարածքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։

«Նրանք (ԱՄՆ) Սիրիա մտան առանց կառավարության թույլտվության, նրանք մտան անօրինականորեն… Սիրիայի տարածքային ամբողջականությունը նույն Թուրքիան խախտում է իր գործողությամբ»,-ասել է փոխնախարարը լրագրողներին: Նա ընդգծել է, որ Սիրիայում օրինականորեն են գտնվում միայն Ռուսաստանը եւ Իրանը, որոնք ստացել են Դամասկոսի թույլտվությունը: