Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով


15:58 , 22 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուրարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ հավելելով. «Աբսուրդ է ստեղծել մի պատերազմի հարցով, որտեղ դու հաղթել ես»։ 

Նա նշեց, որ հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է։

«Մամուլից տեղեկացա, որ այդ հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը քննության առարկա դարձնել։ Ես հանձնաժողովին խորհուրդ եմ տալիս, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները, որ Նիկոլ Փաշինյանի սոխակներն են, հրավիրեն Նիկոլ Փաշինյանին և պարտադրեն, որ նա տեղեկություն տա հանրությանը, որ երբ հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր՝ Ադրբեջանը ԵՏՄ մտցնելու համար, որը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, այդ տեղեկություն նրան որտեղի՞ց »,- ասաց Շարմազանովը՝ շեշտելով, որ, եթե այսքան ժամանակ հանձնաժողովը չի կանչել Նիկոլ Փաշինյանին պարզաբանումներ տալու, ապա դա նշանակում է, որ հանձնաժողովի գործունեությունը ֆարս է։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի նպատակը հաղթանակի վրա ստվեր գցելը և նախկին իշխանությունների վրա բարդելն է։

«Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգա, թե չի գա։ Սերժ Սարգսյանը հանրությունից որևէ թաքցնելու բան չունի։ Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել են»,- նշեց Շարմազանովը։