«Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները». Ասադ


15:22 , 22 հոկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ է մեղադրել երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ: Այդ մասին, ինչպես հայտնել է SANA գործակալությունը, նա հայտարարել է հոկտեմբերի 22-ին Իդլիբի նահանգում ռազմաճակատի հատվածներից մեկում սիրիական զորամաս այցելության ժամանակ։

«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու հացահատիկը, ինչպես նաեւ գործարաններ է դուրս բերել Հալեպից, իսկ այժմ Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ նրա բնական հարստություններով»,-գործակալությունը մեջբերել է Սիրիայի ղեկավարի խոսքը:

«Մենք ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի եւ անարխիային ու ահաբեկչությանը վերջ կդնի Սիրիայի բոլոր շրջաններում»,-հայտարարել է Ասադը՝ դիմելով զինծառայողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: