Ռեալը շարունակում է վստահել Զիդանին


15:06 , 22 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Ռեալը» դեռ չի պատրաստվում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ։

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի, որ ֆրանսիացին առաջիկայում կշտկի իրավիճակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանին կարող են հեռացնել «Գալաթասարայինց» պարտվելու դեպքում, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ժոզե Մոուրինյոն:

Թիմերի միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 23:00-ին: