Panorama.am-ը գրում է.
«ՀՔԾ-ում հարուցված գործն անապագա է, ոնց հարուցել են, այդպես էլ կարճելու են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը:
«Արսեն Բաբայանը ձերբակալվել է պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: Նախ այդտեղ անհասկանալի է նրա ձերբակալումը, քանի որ ձերբակալում են այն ժամանակ, երբ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում։ Բայց երբ որ նրան հրավիրում են ու նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալումն այնքան էլ համաչափ չէ»,- ասաց Մարուքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: