Լացողներ, զուգարանի գիդեր, մարդ-կապիկներ. 10 տարօրինակ մասնագիտություն, որոնք իսկապես գոյություն ունեն


21:00 , 22 հոկտեմբեր, 2019

Ամենայն հավանականությամբ, հաճախ եք մտածում, որ Ձեր աշխատանքը միատեսակ է և ձանձրալի: Իսկ վստա՞հ եք, որ պատրաստ եք այդ աշխատանքը փոխելու առավել հետաքրքիր, բայց վայրի ու արտասովոր այլ աշխատանքի հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենաարտասովոր 10 մասնագիտությունները:

Պրոֆեսիոնալ քնողներ

Այս աշխատակիցներին կարելի է միայն նախանաձել, քանի որ նրանք քնում են լավագույն ներքնակների վրա: Այսպես ներքնակներ և մահճակալներ արտադրողները թեստավորում են իրենց արտադրանքը, քանի որ նրանց հարկավոր են կարծիքներ՝ արդյոք հարմա՞ր են ներքնակները, թե՞ ոչ: Նման աշխատակազմ մշտապես հավաքում են Ֆինլանդիայում:

Կենդանիների կերի դեգուստատորներ

Երբ գովազդում են կենդանիների կերեր, շատերը կատակով հարցնում են՝ թե որտեղի՞ց գիտեն գովազդողները, որ դրանք նուրբ ու լավ համ ունեն: Սակայն արտադրողները դա իսկապես լավ գիտեն, քանի որ վարձում են դեգուստատորների և կերը փորձարկելու համար նրանց տարեկան վճարում 20 000 դոլար:

Մետրո «խցկողներ»

Ճապոնական երկաթուղիներում առավոտյան ժամերին հայտնվում են հատուկ մարդիկ, որոնք պատասխանատու են այն բանի համար, որ պիկ ժամին մետրոյում տեղավորվեն բոլոր ցանկացողներին: Մարդկանց ներս են «խցկում» հատուկ աշխատակիցները և դրա համար ստանում են ժամում շուրջ 10 դոլար աշխատավարձ:

Գրկողներ

Եվս մեկ ճապոնական տարօրինակություն է շատ մարդկանց գլոբալ միայնակությունը: «Գրկողները» մարդիկ են, որոնք այցելում են հատուկ զանգով և գրկում պատվիրատուներին: Իհարկե, այս ծառայությունն անվճար չէ:

Շնչառության հետազոտողներ

Մաստակները, որպես կանոն, հեռացնում են բերանի տհաճ հոտը: Իսկ ահա շնչառության հետազոտողների աշխատանքը ծխողների, հիվանդ ատամներ ունեցողների, ալկոհոլամոլների շնչառություններն են ստուգում, որպեսզի հասկանան՝ արդյոք նրանց շնչառությունը մաստակից հետո թարմացե՞լ է: Ինչպես են նրանք դա անում առանց սրտխառնոցի՝ անհասկանալի է:

Լացողներ

Նրանց նաև անվանում են «արցունքներ վաճառողներ»: Ասիական երկրներում ընդունված չէ բացեիբաց զգացմունքներ արտահայտելը, և անգամ թաղումների ժամանակ պարկեշտ մարդիկ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Սգալու համար վարձում են հատուկ լացողների: Ինչքան վառ են արտահայտում վերջինս իրենց էմոցիաները, այնքան շատ են վարձատրվում:

Զուգարանների գիդեր

Չինաստանի խոշոր քաղաքներում հայտնվել են պետական ծառայողներ, որոնց առաքելությունն է մարդկանց զուգարանի տեղը ցույց տալը և անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղեկցելը:

Մարդ-կապիկներ

Հնդկաստանում կապիկները մեծ խնդիրներ են առաջացնում՝ հարձակվելով գյուղերի վրա, մրգեր ու բանջարեղեն գողանալով, աղբը տակնուվրա անելով: Միակ բանը, որը նրանց կստիպի կանգ առնել, առավել մեծ առանձնյակի ներկայությունն է, այդ իսկ պատճառով հնդկական գյուղերում կան մարդիկ, որոնք որպես կապիկ են աշխատում՝ հագնում են կապիկի հագուստ և անցնում գործի:

Պինգվիններ շրջողներ

Շատերը կկարծեն, որ սա կատակ է, սակայն պինգվիններին շրջելը շատ կարևոր է: Երբ նրանք ընկնում են մեջքի վրա, անօգնական վիճակում են հայտնվում ու սատկում: