Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից


10:42 , 22 հոկտեմբեր, 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Նահապետյանին Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության էջը։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.

Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

Արտակ Նահապետյանին փրկարար ծառայության տնօրեն էր նշանակվել 2018թ. հունիսի 27-ին։