ԱԺ նիստը՝ ուղիղ


10:16 , 22 հոկտեմբեր, 2019

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա  նիստը: Հոկտեմբերի 22-ին գումարված նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Օրակարգում են նաև «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ռեժիմի մասին» և այլ օրենքների նախագծեր: