Վարչապետը փրկարար ծառայության տնօրենին ազատել է պաշտոնից


11:07 , 22 հոկտեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով՝  Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։