Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին. Նրանք իրենց տիկնանց հետ ընթրել են. «Փաստ»


09:19 , 22 հոկտեմբեր, 2019

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Հայտնի է, որ դեռ համատեղ աշխատանքի տարիներից նրանց միջև ջերմ ընկերական փոխհարաբերություններ են հաստատվել:

Մեր տեղեկություններով, նրանք պարբերաբար շփումներ են ունենում։

Ըստ մեր մոսկովյան աղբյուրի տրամադրած տեղեկությունների, անցած շաբաթ օրը նրանք, իրենց տիկնանց հետ, միասին ընթրել են մերձմոսկովյան «Ցարսկայա օխոտա» կոչվող ռեստորանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: