Բորիս Ջոնսոնը չի ներկայացել Brexit-ի հարցով խորհրդարանական նիստին


00:03 , 22 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի ներկայացել երկուշաբթի Համայնքների պալատում կայացած նիստին՝ իր փոխարեն ուղարկելով Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ նման վարքագիծը քննադատության տեղիք է տվել պատգամավորների շրջանում, որոնք դա անարգանք են համարել խորհրդարնի նկատմամբ։

Համայնքների պալատում երկուշաբթի կրկին հավաքվել են նիստի՝ քննարկելու ԵՄ կազմից դուրս գալու հարցով քվեարկության հետագա գործողությունները, սակայն Ջոնսոնը չի ներկայացել նիստին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ