Հերթական կարված քաղաքական գործով թազա Հայաստանը աստիճան առ աստիճան շրջվում է դեպի անցյալը


22:27 , 21 հոկտեմբեր, 2019

Քաղաքական հետապնդումների հասարակ գործիքի վերածված իրավապահ մարմինների՝ մեկը մյուսից ոչ պրոֆեսիոնալ, պատեհապաշտ ու 37 թվին սազական գործողությունները տանում են դեպի վերջին տասնամյակում համակարգի հանդեպ քչից-շատից ձևավորված վստահության վերջնական կորստի...

... 1937-ին և անգամ սովետի վերջին տարիներին սրան-նրան բռնելուն, այս կամ այն ինքնասպանությանը հասարակական կարծիքի արձագանքը գերազանցապես «դատարկ տեղը չեն բռնի», «մի բան արած կլնի», «խիղճը մաքուր չէր հաստատ» ու էս կարգի բաներ էին, ապա մեր օրերում քաղաքական ռեպրեսիաներին արձագանքն այլևս միանշանակ չէ, գոնե նախիրի շրջանակներից դուրս։ Էսօր ակնհայտ ա, որ թե՛ 37-ի ռեպրեսիաները, թե՛ սովետի ավելի ուշ շրջանի քաղաքական հետապնդումները, թե՛ մերօրյա թավշյա ռեպրեսիաներն ունեն մի քանի ընդհանուր բան.

- Դրանք շինծու են, հաճախ չունեն հանցակազմի իրական տարրեր (օրինակ՝ տուշոնկա օպերացիայի պես),

- Բացառապես քաղաքական պատվերի բնույթ ունեն և ուղղված են քաղաքական հակառակորդների ճնշմանը, այլախոհությունն ու այլակարծությունն արմատախիլ անելուն, գործադիր իշխանության հրահանգները կատարելուց հրաժարվող օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հետապնդումներին (օրինակ՝ ՍԴ նախագահի դեմ իրականացվող քրեադատավարական գործողությունները),

- Հիմնականում հենվում են սովետական նախրամարդու վերը նշված արձագանքին և ռեժիմի հանդեպ լուռ և հլու հանդուրժողականությանը՝ նաշ նախիր վսյո սծերպիտ,

... Հերթական կարված քաղաքական գործով թազա Հայաստանը աստիճան առ աստիճան շրջվում է դեպի անցյալը․ հասել ենք 37-ի հանգրվանին ու առաջանցիկ տեմպերով առաջ ենք գնում դեպի հետ... Երևի հերթական Սարդարապատն ու Ապրիլի 24-ն էլ սարերի հետևում չեն...

© իրավապահ ցիրկ