Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու. Աշոտ Ղուլյանի հայտարարությունը


19:47 , 21 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է իր տեսակետը Արցախի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հայտարարության մեջ նա նշում է, որ նոյեմբերին Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը, և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունենալիք համապետական երկու ընտրությունները Արցախի կյանքում շատ բան են որոշելու հաջորդող հինգ տարիների համար: Երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը. նախկինում գործող կուսակցությունների թիվը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 25-ի: Բարդ ընտրություններ են սպասվում այն իմաստով, որ բնակչության շրջանում պետք է արմատավորել այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր որոշմամբ պատասխանատվություն է ստանձնում երկրի ապագայի համար:

Առհասարակ մեր նման երկրներում անձերի անհատական դերն ու հեղինակությունը մեծ ազդեցություն է ունենում ընտրությունների ելքի վրա, սակայն հենց այս փուլում անչափ կարևոր է հասկանալ, որ ընտրությունները շատ ավելի արժեքների մասին են, այն արժեքների, որոնք կարող են ամուր հիմք լինել հասարակության բարօրության և պետականության ամրապնդման համար: Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ