19:58 , 3 հուլիս, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Հայտնի է դարձել, որ այսօր Մոսկվայի Նիկուլինյան շրջանային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 37-ամյա «օրենքով գող»` Լևան Աբուլաձեին, ով քրեական աշխարհում հայտնի է Լևան Սուխումսկի մականունով: Դատապարտյալը մեղավոր ճանաչվեց մեծ քանակի թմրանյութ պահելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Նշենք, որ Լևան Սուխումսկին համարվում է Մեհրաբ Ջանգվելաձեի Սուխումիի գողական կլանի ամենահայտնի երիտասարդ ներկայացուցիչներից մեկը:
Տեսանյութը և նյութն ամբողջությամբ՝ այստեղ