Էդգար Իգիթյանը՝ «Երկուսով» նախագծից դուրս գալու պատճառի և կնոջն ավելի շատ ժամանակ տրամադրելու ցանկության մասին (Photo)


20:16 , 21 հոկտեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նախագծում ստեղծագործական և դերասանական կազմի մասնակի փոփոխության մասին: Հեռուստասերիալի գլխավոր հերոսի դերակատար Բեն Ավետիսյանին փոխարինել է Զիրոյանը, Էդգար Իգիթյանին՝ Հայկ Հովհաննիսյանը:  

Ինչպես նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը, այնպես էլ դերասան Բեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշել էին, որ համագործակցությունը դադարեցրել են՝ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ:  

Tert.am Life-ը թեմայի մասին զրուցել է նաև դերասան Էդգար Իգիթյանի հետ: Դերասանն անկեղծացավ, որ պայմանագիրը ստորագրելիս էլ երկմտել է՝ նկարահանվե՞լ նոր նախագծում, թե՞ ոչ, սակայն մտածել է, որ կարող է հաղթահարել հոգնածությունը:

«Նկարահանվել եմ  «Էլենի օրագրի»  երկու եթերաշրջանում, «Սահմանին» նախագծում, մոտ հինգ տարի աշխատանքային ծանր գրաֆիկ եմ ունեցել: Նախագծից առաջ մտածում էի, որ մի քանի ամիս ժամանակս կտրամադրեմ անձնական ու աշխատանքային այն գործերին, որոնց այս տարիների ընթացքում չեմ կարողացել անդրադառնալ»,- ասաց դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ