Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում է. հրավիրվել է Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստին


19:24 , 21 հոկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

ԱԺ Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա փակ նիստին ներկա է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վարղաշակ Հարությունյանը հանձնաժողով է եկել խորհրդատվություն տալու համար։

«Մի փոքր խորհրդատվություն է տալու: Վաղարշակ Հարությունյանը միայն ու միայն լավ խորհուրդներ կարող է տալ»,- ասաց  նա: