ԵԽԽՎ-ում պահանջել են ազատել Բաքվի հանրահավաքում անօրինականորեն ձերբակալվածներին


21:29 , 21 հոկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստություն են հայտնել Բաքվում բողոքի չարտոնված ակցիան ցրելիս ոստիկանության կողմից ուժի կիրառման կապակցությամբ եւ պահանջել են ազատել այդ ակցիայի ընթացքում բոլոր ձերբակալվածներին: Համապատասխան հայտարարությունը տարածվել Է հոկտեմբերի 21-ին:

«Մենք կոչ ենք անում իշխանություններին՝ վերացնել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատել բոլոր անօրինականորեն ձերբակալվածներին եւ հետաքննել ենթադրյալ կտտանքների եւ ոչ ճիշտ վարվելակերպի դեպքերը»,-ասված Է Շտեֆան Շեննահի (Ավստրիա) եւ Ռոջեր Հեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարության մեջ, որոնք ոստիկանության գործողությունները համարում են «անհամաչափ եւ անհամամասնական»:

Իրենց ուղերձում խորհրդարանականները պնդում են, որ փողոցային ակցիայից մեկ օր առաջ ձերբակալվել Է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առնվազն տասն անդամ, որոնք դատապարտվել են 60 օրվա վարչական կալանքի:

«Այս վշտալի իրադարձությունները հարկ Է դիտել ժողովների ազատության շարունակվող խախտման եւ (ավելի լայն առումով) կառավարության քննադատների ու հակառակորդների գործունեությանը խանգարող սահմանափակումների իրավիճակի համատեքստում»,-գրում են պատգամավորները:

Հոկտեմբերի 19-ին Բաքվում ոստիկանությունը կասեցրել Է քաղաքի կենտրոնում չարտոնված հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր կազմակերպության փորձը: Ձերբակալվել Է 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: