Ադրբեջանի նախագահը պաշտոնից ազատել է երկու փոխվարչապետներին


18:46 , 21 հոկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկսել է կառավարությունում կադրային բավական լուրջ փոփոխություններ։ Միայն այսօր երկու պաշտոնանկություն է կատարվել։ Ըստ OXU լրատվական կայքի, Իլհամ Ալիեւի հրամանագրերով զբաղեցրած պաշտոնից ազատվել են՝ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալի Հասանովն ու Հաջիբալա Աբութալիբովը։