«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, ե՞րբ եք պատրաստվում իրականացնել Ձեր խոստումը». Միհրան Հակոբյան


16:46 , 21 հոկտեմբեր, 2019

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրն իր կնոջ` Քրիստինա Սարկիսյանի հետ միասին տեղափոխվել է Հայաստան` մշտական բնակության: Հիշեցնում եմ, որ տեր և տիկին Ազնավուրները Հայաստանում ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ակտիվիստներ չեն եղել, չեն մասնակցել ցույցերի, ելույթներ չեն ունեցել, կոչեր չեն արել: Ավելին` որևէ մեկին, առավել ևս` ժողովրդի վարչապետին չեն խոստացել բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, ուստի հերթական անգամ բարձրաձայնում եմ հազարավոր մարդկանց մտահոգող հարցը` ե՞րբ եք պատրաստվում իրականացնել Ձեր խոստումը:

Շնորհակալություն: