Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են սիրիական խնդիրը


21:01 , 21 հոկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի միջեւ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Խոսվել է նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի մասին։ Պուտինը նաեւ շնորհավորել է Նեթանյահուին՝ ծննդյան 70-ամյակի առիթով։ Նշենք, որ ավելի վաղ Կրեմլից Նեթանյահուին ուղղված շնորհավորական հեռագիր էր հղվել՝ նախագահ Պուտինի անունից։