Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիները Թալինի ջրանցքից դուրս բերեցին 14-ամյա տղայի դին


17:42 , 3 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի վարչական շրջանում գտնվող Թալինի ջրանցքում երեխայի դի կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու Արմավիրի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը, քաղաքացիները իրենց ուժերով ջրանցքից դուրս են բերել Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ, 14-ամյա Նարեկ Հովսեփյանի դին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ